Սասուն Միքայելյանն ու Անդրանիկ Քոչարյանը չմիացան ՔՊ-ականների ծափահարություններին

Գրել էինք, որ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել։ Երբ նա Վեհափառի մասին խոսելիս հիշատակել է նրա աշխարհիկ անունը, ընդդիմադիր պատգամավորները դժգոհություն են արտահայտել՝ սկսելով հարվածել խորհրդարանի դահլիճի սեղաններին։

ՔՊ-ականները սեղանին հարվածներին ի պատասխան սկսել են ծափահարություններ հնչեցնել։ Ծափահարություններին չեն միացել միայն Անդրանիկ Քոչարյանն ու Սասուն Միքայելյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *