ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։
«ՀԱՊԿ-ին հարցեր տվել ենք, սակայն ոչ մի հարցի պատասխան չենք ստացել։ Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Կարող եմ վստահ ասել՝ կառույցում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։
Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի հեռացնել Հայաստանի Հանրապետությանը ՀԱՊԿ կազմից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից», — հայտարարել է Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին։
2024 թվականի փետրվարից Հայաստանը պաշտոնապես սառեցրել է իր գործնական մասնակցությունը կազմակերպության բոլոր միջոցառումներին ու զորավարժություններին: