
Հայաստանը կարող է լքել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), եթե մտադրություն չունի այլևս լինել անվտանգության ապահովման այս կազմակերպության անդամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Zvezdanews-ի հարցին ի պատասխան։
«Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով՝ այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման այսքան կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու այս կազմակերպությունից», – ասել է Պեսկովը։
Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու համար Հայաստանի հնարավոր հայտ ներկայացնելուն՝ Կրեմլի ներկայացուցիչը խորհուրդ է տվել «հիշել Թուրքիայի և մի շարք այլ երկրների փորձը, որոնց հայտ ներկայացնելուց անցել են արդեն տասնամյակներ»։