Դեպի ԱԺ՝ կառավարության ծրագրի քննարկմանը. Արսեն Թորոսյանը լուսանկար է հրապարակել

Ազգային ժողովում օգոստոսի 24-ին կքննարկեն ՀՀ կառավարության գործունեության նոր ծրագիրը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության անդամների հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով. «Դեպի ԱԺ՝ կառավարության ծրագրի քննարկմանը»:

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ Կառավարության ծրագիրը քննարկելուց ու ավարտելուց հետո միայն կվերսկսեն այն կիսատ մնացած օրակարգային հարցերը, որոնք մինչ այդ չեն հասցրել քննարկել:

Կառավարության ծրագիրը ներկայացնելուն կմասնակցի ՀՀ վարչապետը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *