Լուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից


Սպորտ


Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն թիմի մարզումներից և պաշտոնական հանդիպումներից հեռացրել է 20-ամյա կիսապաշտպան Սեննի Մեյուլուին։ Այս որոշման մասին հայտնի է դարձել Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Ռենի» դեմ խաղից առաջ։

RMCsport պարբերականի հաղորդմամբ՝ իսպանացի մասնագետը խիստ դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից և համարում է, որ նա պատրաստ չէ նոր մրցաշրջանի մեկնարկին։

«Սա կարող է շատ անարդար թվալ, բայց իսկապես կան ֆուտբոլիստներ, որոնք դուրս կմնան թիմի հայտացուցակից։ Նախորդ մրցաշրջանի համեմատ՝ մենք պարտավոր ենք բարձրացնել մեր խաղամակարդակը»,- իր որոշումը պարզաբանել է Էնրիկեն։

Նշենք, որ նախամրցաշրջանային հավաքի ընթացքում Մեյուլուն մասնակցել էր երեք հանդիպման, ինչպես նաև խաղադաշտ էր դուրս եկել Ֆրանսիայի Սուպերգավաթի՝ «Լանսի» դեմ եզրափակիչում։ Այդ խաղում փարիզյան ակումբը սենսացիոն պարտություն էր կրել 0-1 հաշվով։

Ինչ վերաբերում է բուն առաջնությանը, ապա կիրակի՝ օգոստոսի 23-ին կայացած «Ռեն» – ՊՍԺ հանդիպումն ավարտվել է մարտական ոչ-ոքիով՝ 2-2 հաշվով:

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *