Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը, հաղորդում է Moldpres գործակալությունը։
Այցի ընթացքում Սանդուն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կպարգևատրի Հանրապետության շքանշանով՝ ի նշան երախտագիտության ուկրաինացի ժողովրդի քաջության և Եվրոպայում խաղաղության ու ազատության պաշտպանության գործում նրանց ներդրման համար։
Մայա Սանդուն ընդգծել է, որ Կիևում է՝ ուկրաինացի ժողովրդի կողքին կանգնելու համար։ «Այսօր Ուկրաինան նշում է անկախության 35-ամյակը: Երեք օրից Մոլդովայի Հանրապետությունը կնշի իր տարեդարձը: Ես Կիևում եմ՝ ուկրաինացի ժողովրդի կողքին լինելու համար: Չորսուկես տարի ուկրաինացիները պաշտպանում են իրենց երկիրը և իրենց քաջության շնորհիվ պաշտպանում են խաղաղությունն ամբողջ մայրցամաքում: Մոլդովան խաղաղության մեջ է ապրում նաև այս քաջության շնորհիվ», – ասել է նախագահը։
Սանդուն նշել է, որ նախագահ Զելենսկուն Հանրապետության շքանշանով պարգևատրելը նրա՝ եվրոպական մայրցամաքում խաղաղության ու ազատության պաշտպանության գործում ներդրման ճանաչման նշան է։