Որ կառույցն է մտել Լևոն Քոչարյանի տուն

Հակակոռուպցիոն կոմիտեից Հրապարակ-ին Լևոն Քոչարյանի տունը խուզարկելու վերաբերյալ փոխանցում են.

«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *