Օգոստոսի 22-ին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է 21,1 °C-ի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Երկրի դիտարկման եվրոպական Copernicus ծրագրի՝ 1979 թվականից սկսվող դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2024 թվականի մարտին՝ 21,09 °C։
Հատկանշական է, որ նոր առավելագույնը գրանցվել է հենց օգոստոսին։ Սովորաբար Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանն իր տարեկան առավելագույնին հասնում է մարտ–ապրիլ ամիսներին։