Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել Storm Shadow թևավոր հրթիռների արտադրության տեխնոլոգիաները

Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ մշակած Storm Shadow թևավոր հրթիռների արտադրության տեխնոլոգիաները, ինչը Ուկրաինային հնարավորություն կտա այս զենքը թողարկել իր տարածքում, հաղորդում է BBC-ն։ Ավելի վաղ Փարիզը նմանատիպ քայլ էր ձեռնարկել։

Սա կարևոր ազդակ է, որը ցույց է տալիս, որ արևմտյան որոշ երկրներ պատրաստ են կիսվել իրենց փորձով և գիտելիքներով՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իրեն։ Սակայն սա ինքնին արմատապես չի փոխի պատերազմի ընթացքը։

Scalp և Storm Shadow հրթիռներն արդեն մատակարարվում են Կիևին թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Ֆրանսիայի կողմից։ Դրանք արդեն օգտագործվել են Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *