ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ


Միացյալ Նահանգները մեկնարկում է Իրանի դեմ «Տնտեսական վտարանդի» անվանումը ստացած գործողությունը, որի նպատակն է աննախադեպ ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտնել է, որ Վաշինգտոնը կարգելափակի Իրանի կառավարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։

Պատժամիջոցներ կկիրառվեն 60-ից ավելի միջազգային կազմակերպության, ֆիզիկական անձանց և նավերի նկատմամբ: Սքոթ Բեսենթը նախազգուշացրել է՝ թիրախում են հայտնվում նաև նրանք, ովքեր օգնում են Իրանին:

Նախարարը հավելել է՝ իրանական ռիալն արժեզրկվել է, երկիրն այլևս եկամուտներ չի ստանում նավթից, տնտեսությունը հայտնվել է շատ վատ վիճակում: 

«Իրանն ունի երկու տարբերակ՝ լիակատար միջազգային մեկուսացում կամ վերադարձ բնականոն կյանքին»,- զգուշացրել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։ 

Նա տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփն այժմ հեռախոսազրույցներ է անցկացնում տարբեր երկրների ղեկավարների հետ՝ հորդորելով նրանց դադարեցնել Թեհրանի հետ ցանկացած շփում:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *