«ՀՀ 2-րդ նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության». Միկոյան

Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց։

NEWS.am-ը կապ հաստատեց նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ։

«Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել: Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»,-պատասխանեց Միկոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *