«Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը խիստ քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Լա Լիգայի 2-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ կայացած խաղում։


Հանդիպման արդեն 3-րդ րոպեին կատալոնացիների կիսապաշտպան Ալեքս Կալատրավան վայր է գցել մադրիդցիների վինգեր Վինիսիուս Ժունիորին, ապա ոտքով հարվածել նրա մեջքին: Սակայն հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը որևէ կերպ չի պատժել 26-ամյա իսպանացուն։


«Սանչես Մարտինեսը նրան դեղին քարտ ցույց չտվեց։ Սա մուրսիացի մրցավարի առաջին լուրջ որոշումն էր, և նա շարունակեց նույն ոգով, ինչպես և VAR-ի համակարգի սենյակում գտնվող Ֆիգերոա Վասկեսը։


Վինիսիուսի դեմ կանոնները խախտում էին նրան խաղից հանելու նպատակով, և այդ արարքներն անպատիժ էին մնում։ Իսկ ահա Լամին Յամալի նկատմամբ ամենափոքր խախտման դեպքում անմիջապես դեղին քարտ են ցույց տալիս»,- նշել է «Ռեալի» հեռուստաալիքի հաղորդավարը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *