Աբովյան քաղաքում «Լվա ինքդ»-ից կեղտաջրերը հոսում ու ողողում են մի քանի փողոցներ․ հոտը զգացվում է մի քանի 100 մետրից

Աբովյան քաղաքի Ռուսաստանի փողոցում գործում է «Լվա ինքդ» ավտոլվացման կետից կեղտաջրերը դուրս են գալիս և հոսում մի քանի փողոցներով՝ հասնելով Աբովյան քաղաքի գլխավոր փողոցներից մեկը՝ Սևանի փողոց, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ բնակիչների, արդեն մի քանի օր է այդ պատկերն է, սակայն «Վեոլիա Ջուր»-ը ոչինչ չի ձեռնարկում այն վերացնելու, գարշահոտ ու ամեն պահի համաճարակի վտանգ առաջացնող խնդիրը լուծելու ուղղությամբ։

Կայքի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Հիմա ստիպված դիմում ենք Կոտայքի մարզպետարանին և Աբովյանի քաղաքապետարանին, որպես իրենք միջամտեն և այս հակասանիտարական վիճակի վերջը տան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *