Իրանի ԱԱԽ ղեկավար․ Տարածաշրջանի երկրներն իրենք կսահմանեն իրենց ապագան, ԱՄՆ-ն այնտեղ տեղ չի ունենա

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային երեքշաբթի հայտարարել է, որ տարածաշրջանի երկրներն ինքնուրույն են որոշելու իրենց ապագան և ընդգծել է, որ ԱՄՆ-ն «տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում», հաղորդում է Mehr.

Իրաքի Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Ֆաիք Զեյդանի հետ հանդիպման ընթացքում Ռեզային հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է, որպեսզի Իրաքը լինի «ուժեղ և անկախ»։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև կարգավորել երկու երկրների սահմանի երկայնքով տեղակայված հակաիրանական խմբավորումների գործունեության հարցը։

Զեյդանն, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Իրանին աջակցության համար և Իրաքի պաշտոնյաների ողջույններն է փոխանցել Իսլամական հեղափոխության առաջնորդին։ Նա հարգել է զոհված գեներալներ Քասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի ալ-Մուհանդիսի հիշատակը, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանային համագործակցության և ընդհանուր սահմանի անվտանգության ապահովման կարևորությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *