Քոչարյանը եզակի քաղաքական գործիչ է, ով երբեք չի համագործակցել Փաշինյանի հետ. Գրիգորյան

Քոչարյանի ընտանիքում խուզարկություններն ու ձերբակալությունները Փաշինյանի քաղաքական պատվերն են՝ նոր զիջումներից առաջ. Գրիգորյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների և մերձավոր շրջապատի նկատմամբ իրականացվող լայնածավալ քննչական գործողությունները, խուզարկություններն ու ձերբակալությունները ուղիղ քաղաքական հետապնդում են, որը հնչեցվել է խորհրդարանի ամբիոնից։ Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ իրավապահ մարմինները գործում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով, իսկ քրեական գործերը շրջանառության են դրվել անհրաժեշտ տեղեկատվական ֆոն ստեղծելու նպատակով։ «Այն, որ երկրի գլխավոր ամբիոնից փաստացի տրվել է քաղաքական պատվեր՝ նախագահ Քոչարյանի և նրա ընտանիքի հետապնդման համար, բացարձակ ակնհայտ է։ Փաշինյանը ստեղծում է վախի մթնոլորտ և միաժամանակ իր ընտրազանգվածի համար «շոու» է կազմակերպում։ Այս բոլոր բռնաճնշումները ծավալվում են Հայաստանի պետականության վերաբերյալ նախապատրաստվող ռազմավարական զիջումների ֆոնին, այդ թվում՝ Անկախության հռչակագրից հրաժարում, Սահմանադրության փոփոխություն Բաքվի պահանջով, ինչպես նաև Տիգրանաշեն գյուղի հանձնում», – նշել է Գրիգորյանը։ Նա նաև հավելել է, որ ընդդիմության ներկայացուցիչները պատրաստ են ցանկացած հետապնդման և մտադիր չեն նահանջել իրենց օրակարգից։

Հիշեցնենք, որ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Խուզարկություններ են իրականացվել նաև նախկին նախագահի կրտսեր որդու՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը, ինչպես նաև ընտանիքին պատկանող ընկերություններում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *