2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.6%: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.
-
շինարարություն՝ 26.5% աճ,
-
ծառայություններ՝ 17% աճ,
-
արդյունաբերություն՝ 3.1% աճ
-
առևտրի շրջանառությունը նվազել է 0․1%-ով։
2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 6․7 %-ով. արտահանումը նվազել է 15․7 %-ով, իսկ ներմուծումն աճել՝ 21.5 %-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5%: