Փաշինյանը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի և «Հայաստան»-ի առաջնորդները պարտադիր պետք է ճաղերի հետևում հայտնվեն

Այո՛, պետք է նստեն։ Ծառուկյան Գագիկը և Քոչարյան Ռոբերտը պետք է զրկվեն այն գումարներից, որոնք կարող են բաժանվել կաշառքի տեսքով։ Այդ մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովի նիստում, կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա իմ քաղաքական պատասխանատվությունն է, և այն պետությունը, որը դա չի անի… Չի կարող չանել։ Դա ես չեմ ասում՝ դա ասում է Հայաստանի ժողովուրդը։ Թող որևէ մեկը փորձի դա չանել», – ակնհայտ գրգռված վիճակում ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ «մաֆիայի ժամանակներն ավարտվել են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *