Ավտոմեքենայի պայթյուն Գյումրիում․ 43-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 25-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի Վահան Տերյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ավտոմեքենան պատկանում է 43-ամյա Աննա Հ․-ին, ով պայթյունի պահին գտնվել է մեքենայի կողքին։ Նա շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից։

Պայթյունի հետևանքով վնասվել է նաև հարևանությամբ կայանված մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *