ԱՄՆ-ն թույլ չի տա Հորմուզի նեղուցում ականներ տեղադրել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը թույլ չեն տա Հորմուզի նեղուցում ականներ տեղադրել։

Թրամփը Truth Social-ում գրել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերն իրեն տեղեկացրել են՝ Հորմուզի նեղուցի միջազգային ջրերից բոլոր ականները հեռացվել են կամ պայթեցվել։ Նրա խոսքով՝ Իրանին զգուշացվել է, որ նոր ականներ տեղադրող ցանկացած նավ կամ մոտորանավ անմիջապես և համակարգված կերպով կոչնչացվի։

«Ականների տեղադրման նկատմամբ լիովին գործում է զրո հանդուրժողականության քաղաքականությունը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *