7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ


Հայաստան


ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.9%-ով կամ 247.3 մլրդ դրամով:

2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,876 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 8.9%-ով կամ 153.7 մլրդ դրամով:

2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 60.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *