
«Որևէ մեկը թող մեզ չվախեցնի փախստականների վերադարձի թեմայով, որովհետև ես ասում եմ՝ այո՛, մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում՝ Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով»,- ֆեյսբուքյան եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչքա՞ն պետք ա մենք Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակում»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է խոստովանել՝ ավելի քան 30 տարի Ղարաբաղի ժողովուրդը լիարժեք կյանքով է չի ապրել. «Անընդհատ էդ անորոշության մեջ, ինչ-որ առումով քաղաքական պատանդի կարգավիճակում: Մենք ուզում ենք, որ նրանք տնավորվեն ՀՀ-ում, պանդխտության տրամաբանությունից դուրս գան, որովհետև ՀՀ-ն նաև նրանց հայրենիքն է»,- հավելել է նա: