Հայաստանի իշխանությունները չեն խոչընդոտի ռուսներին, որոնք կփորձեն մեկնել Հայաստան՝ Ռուսաստանում նոր զորահավաքի դեպքում․ «Дождь»-ի հետ զրույցում նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Հեռուստաալիքի լրագրող Եկատերինա Կոտրիկաձեն հարցրել է նրան, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ընդունել ռուսների նոր ալիք, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ գնալուց։
«Սահմանին ոչ ոք չի հարցնելու, թե ինչու են այստեղ եկել։ Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են մեզ մոտ գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ես ռուսներին կարող եմ միայն մի բան ասել. «Բարի գալուստ Հայաստան»։ Մենք այստեղ բոլորին սիրում և հարգում ենք։ Եվ նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ ցանկանում էին գտնել Հայաստան գալով։ Եվ նրանք կվերադառնան Ռուսաստան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը ոչ մի կերպ չի խոչընդոտի նրանց, և անհրաժեշտության դեպքում մենք կօգնենք», – նշել է Ալեն Սիմոնյանը։