ՔՊ-ն տվել է բավարար ձայներ, որպեսզի Հարություն Հարությունյանը ընտրվի

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածու Հարություն Հարությունյանն ընտրվել է նախագահի պաշտոնում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տվել է բավարար թվով ձայներ, որպեսզի ընդդիմության նախագահի թեկնածուն անցնի:

Հիշեցնենք, որ առաջին անգամ այս պաշտոնում «Ուժեղ Հայաստանը» առաջադրել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, սակայն վերջինիս չէին ընտրել:

Նշենք, որ այս հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ընտրության արդյունքում տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, թեկնածուն` պատգամավոր Սոնա Ղազարյանն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *