Հ1-ի «Լուրեր» ֆեյսբուքյան էջը հրաժարվում է հրապարակել ընդդիմադիր գործիչների ելույթները

Արամ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր զանգահարել եմ Հ1, ասում եմ՝ ինչու՞ նամակներիս չեք պատասխանել։ Ասում են, որ հասցեագրված չի եղել։ Ես նամակը գրել եմ [email protected]ին, ու այն հասցեագրված չի՞ եղել։ Հարցրեցի լավ, բա ի՞նչ անեմ, ասեցին՝ հասցեագրի՛ր։ «Ի՞նչպես», ասեցին՝ նամակի տեքստում գրիր, որ նամակն ուղղված է Լուսինե Բարսեղյանին։ Գրեցի ու ուղարկեցի։ Նաև պայմանավորվել էի, որ գրեմ ուղարկեմ զանգելու եմ, որ հաստատեն, որ ստացել են նամակը, ուղղարկելուց հետո սկսեցին զանգերիս չպատասխանել։

Հիշեցնեմ, որ արդեն 1 ամիս է, ինչ նոր ԱԺ-ն սկսել է աշխատանքները։ Ու մեկ ամիս է՝ Հ1-ի «Լուրեր» ֆեյսբուքյան էջը հրաժարվում է հրապարակել ընդդիմադիր գործիչների առանձին ելույթները։ Ու միևնույն ժամանակ ամեն օր մի քանի անգամ առանձին հրապարակում է ՔՊ անդամների ելույթները։

Հ1-ն ակնհայտորեն որպես ընդօրինակման մոդել ընտրել է ռուսական պաշտոնական հեռուստատեսությունը ու քայլ առ քայլ մոտենում է դրան։ Շարունակե՛ք հանուն ինքնիշխանության ու ԵՄ մտնելու որոշել, թե մեր ինքնիշխան ու հպարտ քաղաքացիներն ինչ պիտի իմանան, ինչ՝ չէ, ում պիտի լսեն, ում՝ չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *