Խելացի մատանիներ արտադրող Oura-ն ծրագրում է ԱՄՆ ֆոնդային շուկայում IPO-ի միջոցով ներգրավել մինչև $3 մլրդ, հայտնում է Bloomberg-ը՝ աղբյուրներին հղումով։
Ընկերությունը կարող է բորսա դուրս գալ արդեն սեպտեմբերին, իսկ IPO-ի արդյունքում Oura-ի գնահատականը կարող է գերազանցել $16 մլրդ-ը։
Oura-ի հիմնական արտադրանքը խելացի մատանին է, որը հետևում է օգտատիրոջ առողջության և ֆիզիկական ակտիվության մի շարք ցուցանիշների։