Կրեմլը հույս է հայտնել, որ Հայաստանում բոլոր գործընթացները կլինեն օրինական

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կընթանան օրենքին համապատասխան․ գրում է ria.ru-ն։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը ձգտում են ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայմանը երկրում, սակայն դա տեղի չի ունենա։ Հայտարարությունն արվել է խորհրդարանում՝ նախկին նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից մի քանի ժամ անց։

«Ես չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններն այս պահին։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում։ Կարող եմ միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքի խիստ պահպանմամբ, և հանրապետությունում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները կհարգվեն», – նշել է Պեսկովը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *