Մեդվեդևը Ֆինլանդիայի նախագահին անվանել է իսկական դեբիլ

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբին անվանել է իսկական դեբիլ՝ Ռուսաստանի տարածքին հարվածների մասին նրա հայտարարություններից հետո, փոխանցում է «Газета.ru»-ն։

«Միևնույն է, Ֆինլանդիայի նախագահը իսկական դեբիլ է։ Նա խոսում է Ռուսաստանի պարտության մասին՝ Wildberries մարքեթփլեյսին հարվածների միջոցով։ Մասնագիտական պատրաստվածության մակարդակը՝ պլինտուսից էլ ցածր։ Բարոյական այլանդակ և հիմար։ Ի դեպ, նա այդպիսին էր դեռ այն ժամանակ, երբ աշխատում էր որպես Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար», — նշել է Մեդվեդևը։

Ավելի վաղ Ստուբբը հայտարարել էր, որ պահեստներին և լոգիստիկ ենթակառուցվածքին հասցվող հարվածները կստիպեն Ռուսաստանին անցնել խաղաղ բանակցությունների։ Նա նաև նշել էր, որ արևմտյան երկրները պետք է շարունակեն Ուկրաինային ցուցաբերել ռազմական և ֆինանսական աջակցություն, այդ թվում՝ հնարավորություններ տրամադրեն անօդաչու սարքերով և հրթիռներով Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *