Ուկրաինան պարտվում է Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս մասին հայտարարել է Reuters-ին պաշտոնից հեռացված Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը՝ նախազգուշացնելով, որ Կիևը մի քանի ամիս ունի իրավիճակը իր օգտին բեկելու համար անհրաժեշտ առանցքային որոշումները կայացնելու համար։
Նա նշել է, որ Ուկրաինային պակասում է հակամարտությունում հաղթելու հստակ ընդհանուր հայեցակարգ, ինչպես նաև նորարարությունների կարողություն։
Ֆյոդորովը նաև նշել է, որ արմատացած կոռուպցիան և հովանավորչական ցանցերը, ինչպես նաև պետական ինստիտուտներում քաղաքական անկախության բացակայությունը խոչընդոտում են երկրի զարգացմանը։
«Կարծում եմ՝ այժմ եկել է շրջադարձային պահը, որը կորոշի մեր հետագա ուղին, սակայն, թվում է, մենք աստիճանաբար, դանդաղ պարտվում ենք», — նշել է նա։
Ուկրաինան դեռևս ունի հաղթելու «բոլոր հնարավորությունները», սակայն նրան շտապ անհրաժեշտ է պատերազմը դադարեցնելու ծրագիր, հավելել է Ֆյոդորովը։