Աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը. իմ որդին այդ որակի մարդ չէ. Հովիկ Աբրահամյան

Աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` իր որդուն առաջադրած սպանության պատվերի մեղադրանքի մասին։

«Քննություն է ընթանում, թող քննությունը որոշի, այն ժամանակ կիմանանք։ Իմ որդուն ով ճանաչում է, բոլորը գիտեն, որ ինքն էդ որակի մարդ չի»,–ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարի կողմից պատվիրված սպանության դեպքը:

Նա ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին է:

Քննչական կոմիտեից հաղորդել էին, որ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *