Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ (վիդեո)

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները՝ նպատակ ունենալով պահպանել հասարակական կարգն ու ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ։

Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ, կանեփի թփեր, դանակներ, զենք-զինամթերք։

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *