ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է, որ չի շտապում վերսկսել բանակցությունները Իրանի հետ։
Ամերիկայի նախագահի խոսքով՝ և՛ տնտեսական ճնշումը, և՛ ռազմական գործողությունները «արդյունավետ են», ուստի Վաշինգտոնը մտադիր չէ արագացնել դիվանագիտական գործընթացը։
«Ես որևէ վերջնաժամկետ չունեմ։ Չեմ շտապում», — ասել է Թրամփը՝ պատասխանելով Al Jazeera-ի թղթակից Թանիա Նուրիի հարցերին։
Ավելի վաղ Թրամփը նաև հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնության հասնելու համար կոնկրետ ժամկետներ չէր սահմանել։