Հույս ունենք, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները կընթանան օրենքի շրջանակում․ Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացները կկազմակերպվեն օրենքի շրջանակում, իսկ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները կպահպանվեն։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես այժմ չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ բավական բարդ գործընթացներ են ընթանում։ Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքի խիստ համապատասխանությամբ, և կպահպանվեն հանրապետության քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները»,- ասել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *