Բшխվել են քաղաքացիներ տեղափոխող «Ford Transit»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է, «Tesla»-ն՝ հայտնվել ձորում․ 9 վիրավոր կա

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Tesla» և մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Ճամբարակ» ամբուլատոր բժշկական կենտրոն, մի մասը՝ «Սևան» բժշկական կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *