Սարսափելի աղետ` Տիբեթում. 384 ճանապարհորդ անհետ կորած է

Տիբեթի` Նեպալի հետ սահմանային շրջանում խոշոր ջրհեղեղներ են տեղի ունեցել: Reuters-ը հաղորդում է, որ 384 ճանապարհորդ անհետ կորած է համարվում:

Լեռնային ինտեգրված զարգացման միջազգային կենտրոնը (ICIMOD) կարծում է, որ Նեպալում ժայռերի և սառույցի ձնահոսքը փակել է Լհենդե գետը՝ առաջացնելով «կասկադային ջրհեղեղներ»: Նեպալի զբոսաշրջության վարչությունը հայտնել է, որ 384 ճանապարհորդ անհետ կորած է համարվում: Նրանց թվում է 291 օտարերկրացի, որոնցից 105-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։

Նեպալի ոստիկանության սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Չինաստանին սահմանակից Հիմալայան շրջանի լեռնային հովիտներ թափվում ցեխոտ ջրի հեղեղներ: Ականատեսներից մեկը AFP-ին ասել է, որ «ութ կամ ինը բեռնատար, տների և մարդկանց հետ միասին» քշվել են: Մի քանի մայրուղիներ փակվել են, և ուղղաթիռներ են ուղարկվել տուժած տարածք: Գետի մոտակայքում ապրող մարդկանց կոչ է արվել տարհանվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *