Լեհաստանը մտադիր չէ ձեռք բերել ամերիկյան F-15 կործանիչներ


Աշխարհ


Լեհաստանի զինվորականները մտադիր չեն ձեռք բերել ամերիկյան F-15 կործանիչներ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Լեհաստանի զինված ուժերը չի պլանավորում ձեռք բերել F-15EX ինքնաթիռներ։ Լեհաստանի ներառումը ԱՄՆ-ի կողմից հրապարակված F-15 ծրագրի շրջանակային պայմանագրում չի նշանակում Լեհաստանի կողմից այդ ինքնաթիռների գնման որոշման ընդունում կամ գործընթացի սկիզբ», – մեջբերում է Defense24 պարբերականը Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության տված պատասխանը համապատասխան հարցմանը։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *