Ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերը հինգ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարվածել են Ռուսաստանի խոշորագույն առցանց մանրածախ ընկերություններից մեկի՝ Wildberries-ի խոշոր պահեստին։ Տամբովի մարզում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել, որն ամբողջությամբ ոչնչացրել է լոգիստիկ կենտրոնը։
Պահեստը հուլիսի 18-ին նույնպես ենթարկվել էր հարվածի, որի հետևանքով 7 մարդ էր զոհվել։ Ուկրաինան վերջին շաբաթներին անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող Wildberries-ի տասնյակ օբյեկտների։ Կիևը պնդում է, որ ընկերության միջոցով վաճառվող որոշ ապրանքներ և տեխնիկական բաղադրիչներ օգտագործվում են ռուսական բանակի կողմից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի 15 մարզերի և բռնակցված Ղրիմի տարածքում խոցվել է 426 ուկրաինական անօդաչու սարք։