ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է նախօրեին։ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխվել է բժշկական հաստատություն։ ակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգել է ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։