Թուրքիան հավանություն է տվել Սիրիական դեմոկրատական ուժերի՝ երկրի բանակին ինտեգրվելուն

Թուրքիան ողջունել է քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) լուծարման և սիրիական զինված ուժերի կազմում դրանց ինտեգրման որոշումը՝ նշելով, որ այդ քայլը շատ կարևոր է Սիրիայի միասնության ամրապնդման համար։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը, հայտնում է Reuters-ը։

«ՍԴՈւ-ի լուծարմամբ անցել է Սիրիայի ներքին միասնության ամրապնդման կարևոր շեմը», — X սոցիալական ցանցում գրել է Չելիքը։ Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ավելի վաղ ՍԴՈւ հրամանատար Մազլում Աբդին հայտարարել էր կազմավորման լուծարման և Դամասկոսի հետ համաձայնագրին համապատասխան ձևով սիրիական զինված ուժերում դրա ինտեգրման մասին։

Որոշումն ընդունվել է Թուրքիայի և երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության միջև խաղաղ գործընթացի ֆոնին։ Անկարան կարծում է, որ կուսակցությունը կապ է ունեցել ՍԴՈւ-ի հետ։

2025 թվականի փետրվարին կուսակցության անազատության մեջ գտնվող առաջնորդ Աբդուլահ Օջալանը կոչ էր արել կազմակերպությանը վայր դնել զենքը և դադարեցնել գործունեությունը։ Մայիսին կազմակերպությունը հայտարարել է այդ կոչը կատարելու պատրաստակամության մասին, իսկ երկու ամիս անց դրա մարտիկները Իրաքի հյուսիսում կայացած արարողության ժամանակ խորհրդանշականորեն այրել են իրենց զենքերը։

Անկարան ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ ՍԴՈւ-ն նույնպես պետք է լուծարվի և ինտեգրվի սիրիական պետական կառույցներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *