«Մարդիկ կարծում էին, որ կատակ եմ անում». Թրամփը կրկին խոսել է Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերստին հայտարարել է, որ դիտարկում է Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» (Lake America) վերանվանելու հնարավորությունը, հայտնում է NBC News-ը։

Նախօրեին նա առաջին անգամ հանրայնորեն բարձրաձայնել էր այս գաղափարը՝ ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային տարաձայնությունների սրման ֆոնին։

«Դուք տեսել եք Օնտարիո լիճը։ Մարդիկ կարծում էին, թե ես կատակում եմ։ Թերևս՝ ոչ, որովհետև վերջին բանը, որ դուք տեսաք, Մեքսիկական ծոցն էր՝ Ամերիկյան ծոցը», — ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Մեքսիկական ծոցը «Ամերիկյան ծոց» վերանվանելը։

«Այնպես որ, հիմա մենք ունենք ծոց և ունենք լիճ», — հավելել է նախագահը։

Թրամփը բազմիցս մեղադրել է Կանադային անարդար առևտրային պրակտիկայի մեջ, որը, նրա կարծիքով, վնաս է հասցնում ԱՄՆ տնտեսությանը։ Օտտավայում, իրենց հերթին, հայտարարել են, որ վերջին բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը փորձել է առևտրի պայմանները փոխել իր օգտին։

Օնտարիո լիճն իր ներկայիս անվանումը կրում է արդեն մի քանի դար։ Այն առաջին անգամ քարտեզներում հայտնվել է դեռևս XVII դարում։ Ընդ որում, նույնիսկ եթե ամերիկյան իշխանությունները պաշտոնապես փոխեն ջրավազանի անվանումը, այնուամենայնիվ, այլ երկրներ կարող են շարունակել օգտագործել պատմական անվանումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *