Թեհրանին թշնամաբար վերաբերվող ԶԼՄ-ները դիտարկվում են որպես Իրանի ռազմական թիրախներ․ Շեկարչի

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ Թեհրանին թշնամաբար վերաբերվող լրատվամիջոցները դիտարկվում են որպես Իրանի ռազմական թիրախներ, հայտնում է Mehr-ը։

«Թշնամական լրատվամիջոցները սիոնիստների ու ամերիկացիների զինվորիկներն են և մտնում են մեր ռազմական թիրախների ցանկի մեջ», — ասված է Շեքարչիի՝ չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Իրանի դեմ գործում են նաև Իսրայելի և թշնամական այլ պետությունների կողմից ֆինանսավորվող պարսկալեզու լրատվամիջոցներ։ Գեներալը նշել է, որ այսօր Իրանի հակառակորդները ժամանակակից տեխնոլոգիաներ և լայն հնարավորություններ ունեն լրատվամիջոցների ոլորտում։

Շեքարչին հայտարարել է նաև, որ «հակառակորդի մեդիակորպորացիայի» զգալի մասը գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ։ Մասնավորապես, նա BBC-ին, Iran International-ին և Radio Farda-ին մեղադրել է իսրայելական «Մոսադ» հետախուզության, ԿՀՎ-ի և այլ հետախուզական կառույցների հետ ունեցած սերտ հարաբերությունների մեջ։

«Նրանք նրանցից ուղղորդումներ և փողեր են ստանում», — ասել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, Շեքարչին հայտարարել է, որ տեխնոլոգիաների և ռեսուրսների հարցում հակառակորդի գերազանցության պայմաններում Իրանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները կկարողանան դիմակայել դրան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *