Նեպալում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 157-ի։ Այս մասին հայտնում է Ratopati-ն։
Չորեքշաբթի ուշ երեկոյան հրապարակված վերջին տվյալներով՝ զոհվածների մարմինները հայտնաբերվել են երկրի տարբեր շրջաններում։ Ամենաշատ զոհերը գրանցվել են Չիթվանում՝ 64 մարդ։ Դհադինգում զոհվել է 27 մարդ, Արևելյան Նավալպուրում՝ 22, Գորկխայում՝ 19, Նուվակոտում՝ 13, Տանահուում՝ 9 և Ռասուվայում՝ 3։
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է ոստիկանության 3318 աշխատակից։ Միևնույն ժամանակ, ջրհեղեղի հետևանքով անհետ կորած է համարվում 28 ոստիկան։ Նրանց որոնումները շարունակվում են։
Եվս 41 տուժած բուժում է ստանում տարբեր հիվանդանոցներում։ Մասնավորապես, 20 հոգի գտնվում է Տրիբհուվանի համալսարանական հիվանդանոցում, 4-ը՝ Վնասվածքաբանության կենտրոնում, 3-ը՝ «Բիր» հիվանդանոցում, իսկ 9-ը՝ «Տրիշուլի» հիվանդանոցում։ Եվս 3 տուժած տեղափոխվել է «Norvic» հիվանդանոց, 1-ը՝ Բիրենդրայի զինվորական հոսպիտալ, և 1-ը՝ «Green City» հիվանդանոց։