Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին

Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի կողմից իրանական կոնտեյներային նավի կալանումը որակել է որպես ծովահենություն և կոչ է արել Վաշինգթոնին ազատ արձակել նավը և անձնակազմին։

«Այդ գործողությունը, որն ուղեկցվել է նավի անձնակազմի և նրանց ընտանիքների ահաբեկմամբ, ահաբեկչության գործողություն է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նախազգուշացնելով Միացյալ Նահանգների կողմից այս անօրինական և հանցավոր գործողության ծանր հետևանքների մասին, ընդգծում է իրանական նավի, դրա անձնակազմի և նրանց ընտանիքների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Թեհրանը նշել է, որ Իրանը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար, և որ տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման ամբողջական պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *