Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը,– հայտնել է նա։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի, երեկվանից քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Գիշերը Ռոբերտ Քոչարյանը բժիշկների ցուցումով տեղափոխվել է հիվանդանոց, և քննությունը շարունակվել է առանց նրա։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգել է ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *