Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է


Հայաստան


Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։50-ին, մարել՝ 23։25-ին։ Այրվել է խոտածածկույթ։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տներ և այլ խոտածածկ տարածքներ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *