Չորեքշաբթի Կոլումբիայում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ ցնցումներ առաջացնելով երկրի կենտրոնական և հյուսիսարևելյան մի շարք շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Բոգոտայում․ գրում է Euronews-ը։
Երկրաշարժը տեղի է ունեցել ավելի քան 300 մարդու կյանք խլած 7․4 մագնիտուդ ուժգնությամբ խոշոր երկրաշարժից ընդամենը 16 օր անց։
Իշխանությունների փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ ցնցումների հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։