Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում։

Որոշումը հրապարակվեկ է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ժամանակավոր պաշտո նակատար Զարեհ Ջոն Սինանյանին վերանշանակել Սփյուռքի գործերի գլխա վոր հանձնակատարի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ։

Զարեհ Սինանյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *