Մենք ողջունում ենք Չինաստանի սկզբունքային հայտարարությունը, որով մերժվում են Իրանի դեմ անօրինական պատժամիջոցները, գրել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Իրանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, փոխշահավետ համագործակցության և բազմաբևեռ աշխարհի ընդհանուր տեսլականի վրա։ Այս հարաբերությունները որևէ մեկի թույլտվությունը չեն պահանջում», – նշել է նա։