Հայաստանի բնակարանային ֆոնդը հնացել է և պետք է փոխարինվի։ Այս մասին օգոստոսի 27-ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, նա անընդունելի է համարել անշարժ գույքի շուկայում կոշտ միջամտությունները։ Նրա խոսքով՝ Հայաստանում անշարժ գույքի գնումը դարձել է միտում։
Փաշինյանը ընդգծել է, որ անշարժ գույքի գները շարունակում են աճել, և այդ գույքի սեփականատերերի համար սա լավ նորություն է, քանի որ նրանք «տանը նստած հարստանում են գների աճի հաշվին»։ «Կադաստրի կոմիտեի նախագահի տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի գործարքների թիվն աճել է 15 հազարով», – նշել է կառավարության ղեկավարը։
Նա հայտնել է, որ իշխանությունները մտադիր են մշակել բազմազավակ ընտանիքների, ուսուցիչների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման նախագծեր։
«Բացի այդ, մենք իրականացնում ենք ծրագրեր Ղարաբաղից տեղահանված փախստականների համար, և այս ծրագրի շրջանակում 7000 ընտանիք ստացել է վկայագրեր», – նշել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ վերջին ծրագրի ֆինանսավորումը կազմել է 800 մլրդ դրամ։