«Նա Ամենայն հայոց կաթողիկոս չէ». Ռուբեն Ռուբինյանը՝ Գարեգին Բ-ի մասին

Նա իմ Կաթողիկոսը չէ։ Նա Ամենայն հայոց Կաթողիկոսը չէ։ Այս մասին օգոստոսի 27-ին Ազգային ժողովի նիստում, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ նկատի ունենալով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Մասնավորապես, նա կոչ արեց Վեհափառ Հայրապետին հրաժարական տալ։

«Ինձ պետք չէ, որ հաջորդ Կաթողիկոսը լինի իշխանամետ կամ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ։ Թող դա լինի մարդ, ում բոլորը կընդունեն որպես Ամենայն հայոց Կաթողիկոս, մարդ, որը երեխաներ չունի։ Կամ թող փոխեն կանոնները և պաշտոնապես ամրագրեն կուսակրոնության ուխտից հրաժարումը։ Թող երեխաներ ունենան», – հավելեց Ռուբինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *