«Երբ Լուլուն այցելում էր Արցախ…». «Դուք այնքան մտերիմ չեք, որ նրան Լուլուով դիմեք»

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, Ազգային ժողովի նիստում՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին անվանեց «Լուլու», ինչը վիճաբանության առիթ դարձավ։

«Լուլու, այսինքն՝ Լուսինե Բադալյան…»,- ասաց Ղազարյանը՝ չհասցնելով ամբողջությամբ արտահայտել իր միտքը։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդհատեց նրան՝ նշելով. «Ձեզ նախազգուշացում։ Չեմ կարծում, որ դուք տիկին Բադալյանի հետ այնքան մտերիմ հարաբերությունների մեջ եք, որ նրան Լուլու կոչեք։ Այստեղ ձեզ ոչ ոք «Էդո» չի անվանում։ Շարունակեք ձեր ելույթը՝ այսուհետ նման բառապաշար չկիրառելով»։

Ղազարյանն ի պատասխան արձագանքեց. «Այս դիտողությունն անտեղի էր։ Սա ստեղծագործական անուն է, որը հայտնի է դարձել տիկին Բադալյանի հասարակական գործունեության շրջանում»։

Ռուբինյանը հակադարձեց՝ հայտարարելով, որ այժմ նրանք այլ իրականության մեջ են գտնվում։

Իր ելույթի շրջանակում ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ գործող իշխանության հետապնդումներով և անօրինականությամբ առաջ գնալ չի ստացվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *